ԿԸՀ նախագահը խնդրել է ՍԴ–ին մերժել ընդդիմության հայցն ընտրությունները չեղարկելու վերաբերյալ
28.04.2017,
11:41
Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դիմել է Սահմանադրական դատարան:
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դիմել է Սահմանադրական դատարան` խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ ընդդիմության հայցը մերժելու խնդրանքով։
ՍԴ–ն ուրբաթ ավարտում է «Կոնգրես –ՀԺԿ» ընդդիմադիր դաշինքի`ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով ապրիլի 14–ին ներկայացրած հայցադիմումի դիտարկումը։
«Հայցում չի ներկայացվել ոչ մի ապացույց, բոլոր պնդումները զուրկ են իրավական հիմքերից»,– նշեց Մուկուչյանը։
Նա ընդգծեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների արդյունքներով իրավական որոշում է ընդունել, և այդ գործը Սահմանադրական դատարանում դիտարկելու ժամանակ չեն ներկայացրալ այդ որոշումը կասկածի տակ առնող հիմնավորումներ։
Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր հերթին նշեց, որ իրենց չի հետաքրքրում ճշմարտության որոնումը, քանի որ նրանք այն գիտեն։
«Դուք միայն մի բան եք անում` հնարավորինս լավ պաշտպանում եք ՀՀԿ–ի և Սերժ Սարգսյանի իշխանությունը»,– ասել է Զուրաբյանը եզրափակիչ ելույթում։
ԴՍ անդամները հեռացել են խորհրդակցության սենյակ` որոշում կայացնելու համար։
ՀՀԿ–ն, խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, նոր խորհրդարանում ապահովել է կայուն մեծամասնություն` ստանալով 58 մանդատ կամ տեղերի ընդհանուր թվի 55,2 տոկոսը, «Ծառուկյան» դաշինքը ստացել է 31 մանդատ, «Ելք» դաշինքը` 9, ՀՅԴ–ն` 7։–0–-