ԿԸՀ. Հայտնի են ԱԺ ընտրությունների մասնակից ուժերի համարները

25.02.2017, 15:05
Հայտնի են դարձել խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցող 9 ուժի համարները:
ԿԸՀ. Հայտնի են ԱԺ ընտրությունների մասնակից ուժերի համարները
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի են դարձել խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցող 9 ուժի համարները:

Քաղաքական ինն ուժերի համարները սահմանվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` փետրվարի 25-ի նիստում կայացած վիճակահանությամբ:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում կունենան հետևյալ համարները.

1. ԵԼՔ դաշինք,

2. «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն,

3. «Հայկական վերածնունդ» կուսակցություն,

4. «Ծառուկյան» դաշինք,

5. «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք,

6. Հայաստանի Հանրապետական կուսակցություն,

7. Հայաստանի կոմունիստական կուսակցություն,

8. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք,

9. Հայ Հեղափոխական կուսակցություն:

Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն: -0-