ԿԸՀ-ն սահմանել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի անցկացման ժամկետները

11.02.2020, 12:35
ԿԸՀ-ն սահմանել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի անցկացման ժամկետները
ԿԸՀ-ն սահմանել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի անցկացման ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին և կավարտվի ապրիլի 3-ին: Այսօր այս որոշումն է ընդունել  ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստի ժամանակ: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև հաստատել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: 

«Համաձայն հանրաքվեի մասին օրենքի՝ հանրաքվեի քարոզչությունը մեկնարկում է հանրաքվե նշանակելու մասին նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակումից հետո 7-րդ օրը և ավարտվում հանրաքվեից մեկ օր առաջ, ինչը նշանակում է, որ փետրվարի 17-ից կմեկնարկի նախընտրական քարոզչության փուլը»,- նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում:

«Ոչ»-ի շտաբի գրանցման մասին Մուկուչյանը հայտնել է, որ նախագծին դեմ քվեարկած պատգամավորը կարող է դիմել և գրանցվել որպես «ոչ»-ի քարոզչական կողմ 7-օրյա ժամկետում: Եթե  ժամկետի ավարտին «ոչ» քարոզչական կողմ չի գրանցվում, ապա այդ ժամկետի սպառվելուց հետո արդեն, 50 քաղաքացիներից կազմված խումբը կարող է դիմել և գրանցվել որպես ոչ քարոզչական նախաձեռնություն:

«Պետք է նկատի ունենալ, որ օրենքը նախատեսում է միայն մեկ «այո» քարոզչական կողմ, և մեկ՝ «ոչ» քարոզչական կողմ»,- նշել է Մուկուչյանը:

Նա նշել է, որ նաև որ ընտրությունների համար նախատեսվելիք գումարը կլինի, նույնը, ինչ նախորդ ընտրությունների ժամանակ:

Մուկուչյանը նշել է, որ փետրվարի 20-ից մարտի 1-ը ընդունվելու են հայտնել՝ տեղական ընտրատարածքներում մասնակցության համար (որպես անդամներ):

Հիշեցնենք, որ կիրակի օրը նախագահ Արմեն Սարգսյանը նշանակեց 2020թ.-ի ապրիլի 5-ին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումը: -0-