Խուզարկություն կնոջը պատանդ վերցրած Գոռի տանը. հարցաքննվել են նրա ընկերները

04.09.2017, 21:21
Երկուշաբթի խուզարկություններ են կատարվել  24-ամյա կնոջը պատանդ պահած 31-ամյա Գոռ Հակոբյանի բնակարանում:
Խուզարկություն կնոջը պատանդ վերցրած Գոռի տանը. հարցաքննվել են նրա ընկերները
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի խուզարկություններ են կատարվել օգոստոսի 29-ին Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբում 24-ամյա կնոջը պատանդ պահած 31-ամյա Գոռ Հակոբյանի բնակարանում:

Քննությամբ պարզվել է Գոռ Հակոբյանի բնակության վայրը, և դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել։ Այս մասին հայտնում է armtimes.com–ը` վկայակոչելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանին։

Տռուզյանը նշել է, որ Հակոբյանի վարձակալած բնակարանում հայտնաբերվել է ատրճանակի փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 3 փամփուշտով: Նույն տրամաչափի փամփուշտ է հայտնաբերվել նաեւ նրա ավտոմեքենայի սրահից։

Ըստ քննության նախնական տվյալների, նա ընտանիքի հետ 1997թվականից մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ- ում։ Իսկ ՀՀ քաղաքացու անձնագիր ստացել է 2008 թվականին։
Ներկայում ստուգվում են նախաքննությամբ ձեռք բերված նախնական տվյալները:

Загружается новость ... "Право"

Կայքի ունեցած տեղեկություններով, տվյալ քրեական գործի շրջանակում բազմաթիվ վկաներ են հարցաքննվել, մասնավորապես, Գոռ Հակոբյանի ընկերները, բարեկամները:

Armtimes.com-ին հասած տեղեկությունների համաձայն, Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբը, որտեղ տեղի են ունեցել հայտնի դրամատիկ իրադարձությունները, վարձակալել է Գոռ Հակոբյանի ընկերը: Ըստ նրա ցուցմունքի, պատրաստվում էր հոկտեմբերին աշխատացնել:

Նա նաև ասել է, որ ինքը Գոռ Հակոբյանին դեպքի օրն ակումբի բանալիները չի տրամադրել և չգիտի, թե ընկերն ինչպես է այդ օրը 24-ամյա կնոջ հետ հայտնվել իր ակումբի տարածքում: -0-