Խոշոր ՃՏՊ «Հաղթանակ» զբոսայգու մոտ. կա վիրավոր

06.06.2017, 10:50
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Խոշոր ՃՏՊ «Հաղթանակ» զբոսայգու մոտ. կա վիրավոր
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 22:30-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ, բախվել են Toyota և ГАЗ 32213 մակնիշի ավտոմեքենաները։

Վերջինն էլ բախվել է այդ պահին կայանված վիճակում գտնվող Երևան քաղաքի Դրոյի փողոցի 5-րդ շենքի բնակիչ՝ 46-ամյա Գագիկ Մովսիսյանի վարած Mercedes16 ավտոմեքենային։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Ա. Ազատյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17-րդ ջոկատը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականը, ինչպես նաև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: -0-