Խորհուրդներ ԿԲ ղեկավարից. ո՞ր ոլորտներում ներդրումներ կատարել Հայաստանում

17.11.2016, 20:11
Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հինգշաբթի խորհրդարանում նշեց Հայաստանում ներդրումների համար առավել գրավիչ երեք ոլորտները։
Խորհուրդներ ԿԲ ղեկավարից. ո՞ր ոլորտներում ներդրումներ կատարել Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հինգշաբթի խորհրդարանում նշեց Հայաստանում ներդրումների համար առավել գրավիչ երեք ոլորտները։

 - рис.1

«Ես անձնական բիզնես չունեմ, դրանով չեմ զբաղվում, բայց խորհուրդ կտամ, որ, նախևառաջ, Հայաստանում ներդրումներ կատարվեն տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի սթարթափերում, որոնք ավելի հաջող ու ակտիվ են զարգանում»,– ասաց Ջավադյանը։

 - рис.2

«Երկրորդ ուղղությունը բարձր տեխնոլոգիաներն ու էներգետիկան են, այդ թվում` վերականգնվողը։ Հարկ է ուշադրություն դարձնել նաև այլընտրանքային էներգետիկայի մյուս ուղղություններին։ Տվյալ ուղղությամբ գոյություն ունեն որոշակի էկոլոգիական հարցեր, մասնավորապես, ջրային պաշարների սահմանափակ լինելու հետ կապված, բայց հարկ է ուշադրություն դարձնել նաև այլընտրանքային էներգետիկայի մյուս ուղղություններին։ Մենք չենք օգտագործում արևային էներգետիկան, թեև կան հետաքրքիր ծրագրեր, մատչելի ռեսուրսներ շահավետ տոկոսադրույքներով, որոնք կարելի է օգտագործել տվյալ ուղղությամբ»,– ասաց Ջավադյանը։

 - рис.3

«Երրորդ ուղղությունը գյուղատնտեսության ոլորտի բարձր տեխնոլոգիաներն են և անասնաբուծությունը, որտեղ ճիշտ ընտրված ուղղության դեպքում կարելի է հիանալի արդյունքներ գրանցել։ Ես անձամբ օրեր առաջ այցելեցի հայկական մենատնտեսություններից մեկը, որը ստեղծվել էր ֆրանսիացիների նախաձեռնությամբ, և կարող եմ ասել, որ այն ֆանտաստիկ արդյունքներ է ցույց տալիս, նրանք արտադրանքն ամբողջությամբ արտահանում են Ռուսաստան, ինչը հատկապես կարևոր է այն դժգոհությունների ֆոնին, որ բազմաթիվ գործարարներ դժգոհում են արտահանողական խոչընդոտներից»,– ասաց Ջավադյանը։ -0-