Խեղդվում եք, մի խոսացեք. Մարությանը հրահանգել է անջատել Թեհմինա Վարդանյանի բարձրախոսը (ՎԻԴԵՈ)

24.06.2020, 18:43
Խեղդվում եք, մի խոսացեք. թեժ խոսակցություն Թեհմինա Վարդանյանի և քաղաքապետի միջև. ՎԻԴԵՈ

Խեղդվում եք, մի խոսացեք. Մարությանը հրահանգել է անջատել Թեհմինա Վարդանյանի բարձրախոսը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանն անջատել է «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի բարձրախոսը, քանի որ վերջինս դիմակ չէր կրում:

Загружается новость ... "Лево"

«Տիկին Վարդանյան ջան, խնդրում եմ դիմակը հագած ելույթ ունենաք»,- դիմել է Մարությանը Վարդանյանին, ինչին ավագանու անդամը հակադարձել է, որ մեկ անգամ նշել է՝ ինքը դիմակով չի կարողանում խոսել:

Հայկ Մարությանը հայտնել է, որ Վարդանյանը վտանգի տակ է դնում իր դիմաց նստած մարդկանց:

«Կարող եք ինձ համարել հանցագործ, ինչպես ձեր վերջին ելույթում նշեցիք»,- նշել է Վարդանյանը՝ դիմելով քաղաքապետին, ինչից հետո Մարությանն արձագանքել է, որ այդպես էլ անում է:

«Այո, Ձեզ համարում եմ հանցագործ, եթե Դուք հիմա կովիդի դրական արդյունք ունեք և ասիմպտոմ տանում եք այդ հիվանդությունը, ապա վտանգի տակ եք դնում այստեղ նստած մարդկանց: Կա պարետի որոշում, որ փակ տարածքներում պետք է կրել դիմակ, հերիք եղավ, չի կարելի, օրինակ պետք է ծառայեք, ոչ թե ինչ ուզեք անեք: Ինձ համար զարմանալի է, թե ինչքան կարելի է չհարգել օրենքը»,-նշել է քաղաքապետը՝ թույլ չտալով Թեհմինա Վարդանյանին խոսել: 

«Կներեք, չեք կարողանում խոսել, խեղդվում եք, մի խոսացեք»,- նշել է քաղաքապետն ու անջատել ավագանու անդամի բարձրախոսը՝ ելույթի հրավիրելով հաջորդին: -0-