Կարեն Կարապետյանի ժիլետը վստահություն չի ներշնչու՞մ. ԱՄՆ-ի չոր պատասխանը
06.12.2016,
14:48
ԱՄՆ կառավարության «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրին մասնակցելու համար Հայաստանը չի անցել առաջին միավորային ցուցիչը։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ կառավարության «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու իրավասություն ձեռք բերելու համար Հայաստանը չի անցել առաջին միավորային ցուցիչը (scorecard), գրում է «Ժամանակ» թերթը։
Պարբերականը գրում է, որ ընկերության գրասենյակից հայտնել են, թե Հայաստանն առայժմ չի համապատասխանում կորպորացիայի պահանջներին: «Հայաստանը ցուցանիշը 48 տոկոս է, որը տոկոսային շեմ հանդիսացող 50 տոկոսից ցածր է»,- ասել է ծրագրի ներկայացուցիրը։
«Մրցույթի հետագա փուլը շատ լարված է, և դրա ընտրության չափանիշներն ավելի բարձր են նախկինների համեմատ: Պատճառն այն է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան ցանկանում է տեսնել հիմնավոր ապացույցներ քաղաքականությունը բարելավվելու, կարողությունների ուժեղ իրականացման ուղղությամբ և ինչպես նաև բարեփոխումներ իրականացնելու ձգտում»,- ասել է նա:
Լրատվամիջոցի հարցին, թե ինչ բարեփոխումների անհրաժեշտություն կա Հայաստանում, գրասենյակի ներկայացուցիչը չի պատասխանել՝ նշելով, որ հարցին պետք է պատասխանեն հայաստանյան իշխանությունները:
Ինչպես հայտնի է, այդ ծրագիրն ԱՄՆ-ն առաջին անգամ սկսեց իրագործել հինգ տարի առաջ, և հետխորհրդային երկրներից դրանում ներառվեցին միայն Հայաստանն ու Վրաստանը: Ծրագիրը ենթադրում է հնգամյա դրամաշնորհ, որն ուղղվում է գյուղական համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը:
Հայաստանը այդ ծրագրով պետք է ստանար մոտ 235 միլիոն դոլար՝ հինգ տարում, սակայն այդ փողն ամբողջությամբ չտրվեց, քանի որ 2008 թվականի նախագահի ընտրությունից հետո տեղի ունեցած իրադարձությունների պատճառով ԱՄՆ-ն սառեցրեց ծրագրի 70 միլիոն դոլարանոց մի հատված:
2008 թվականից հետո Հայաստանն այդ առումով հասկանալիորեն խնդիրներ ունեցավ ԱՄՆ հետ, իսկ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ղեկավար Ջոն Դանիլովիչն էլ տհաճ նամակագրություն ունեցավ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ դեռևս նրա նախագահության ժամկետը չսպառված:
Հայ-ամերիկյան լարվածությունը Ռոբերտ Քոչարյանի հետ անցավ, իսկ Սերժ Սարգսյանի մասին էլ ԱՄՆ-ը հայտարարեց, թե նա այն նախագահն է, որ պետք է իրենց:
«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագիրը վերսկսվեց, իհարկե՝ առանց սառեցված 70 միլիոնի, և 2011 թվականին ընդհատվեց:
«Հայաստանի իշխանությունները համարում են, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի` «տռոյկա կոստյումի» ժիլետով անցկացրած ասուլիսներում արված հայտարարությունները որևէ գին ունեն, որևէ արժեք են իրենցից ներկայացում, անվերջ կարելի է թոզ փչել ոչ միայն սեփական ժողովրդի, այլև միջազգային հանրության աչքերին: Սակայն և հասարակությունը, և միջազգային հանրությունը շատ լավ են տեսնում, թե ինչ է կատարվում: Այսինքն` թոզն իրականում չի հասնում իր նպատակին: Մինչդեռ, եթե հասարակությանը կարելի է արհամարհել, կարելի է ահաբեկել, կաշառել, վերջապես ուժ կիրառել և լռեցնել, ապա նույնը անել միջազգային հանրությանը, օրինակ` ԱՄՆ-ին Հայաստանի իշխանությունները երևի թե անզոր են: Այս հարցում ներկայումս անզոր է նաև Հայաստանի իշխանական համակարգի գլխավոր հովանավոր հանդիսացած Ռուսաստանը, որովհետև Ռուսաստանն այսօր շատ լուրջ աշխարհաքաղաքական մարտահրավերներ ունի և ամենայն հավանականությամբ նպատակ չունի Հայաստանում իշխանություն պահելու համար լուրջ առճակատման գնալ Արևմուտքի հետ, եթե Արևմուտքը դժգոհ լինի այդ իշխանությունից»,– ասվում է պարբերականի հրապարակած հոդվածում։
Ըստ թերթի, իրականում Հայաստանում Արևմուտքն է իշխանություն պահում, իսկ Ռուսաստանն այսօր առավելագույնը պահում է ընդդիմություն:
Եթե Հայաստանում անհրաժեշտ է որակական փոփոխություն և էապես նոր կառավարման համակարգ, ապա դրանք միայն ձևական ու արարողակարգային խոսքեր ընկալելը Հայաստանի իշխանությունների համար կարող է լինել խիստ ճակատագրական: ԱՄՆ-ը արդեն հրապարակավ է զգուշացնում, առայժմ նուրբ: Հաջորդ զգուշացումը կարող է բավական կոշտ լինել, իսկ հետո զգուշացում ընդհանրապես չլինել:
«Հազարամյակի մարտահրավերները» իր էությամբ կարող էր հանդիսանալ արտագաղթը կասեցնող գործոն: Իհարկե, ոչ միակ գործոնը, ոչ բավարար գործոն, բայց կարևոր գործոն, որովհետև կորպորացիայի ծրագրերը իրականացվում են գյուղական համայնքներում:
«Ուստի Հայաստանի իշխանությունները պարտավոր էին ամեն ինչ անել, որպեսզի ԱՄՆ կառավարությունը գոհ լինի տնտեսական ու քաղաքական վիճակից և վերսկսի ծրագիրը»,- գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարելի է կարդալ թերթի այսօրվա համարում։ -0-