415.48
5.04
388.48
+8
Եղանակը Երևանում
Հայ

Կարեն Կարապետյանը վստահ չէ իր բանակցային ուժերին. Փաշինյանը` բանակցությունների տապալման մասին

14:26
27 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Հայկական ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ մամուլի ասուլիսում պարզաբանեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ բանակցությունների նոր ռաունդի ձախողումը։

Ապրիլի 27-ին առավոտյան նախատեսվում էին բանակցություններ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ու ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն Կարապետյանն այդ բանակցություններն անհեռանկարային է անվանել, նշելով, որ Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում:

«Դա նշանակում է, որ ՀՀԿ–ում շփոթություն է, քանի որ մի քանի օր առաջ նրանք հայտարարել էին, որ պատրաստ է բանակցությունների առանց որևէ նախապայմանի, բայց ինչպես տեսնում եք, Կարապետյանի տեղում իմ ուսապարկն է»,– ասաց նա։

Загружается новость ... "Лево"

Ընդդիմության առաջնորդը նշեց, որ այսօրվա բանակցություններից հրաժարվելը սեփական ուժերին անվստահ լինելն է։

«Կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը վստահ չէ իր բանակցային ուժերին։ Մի մարդ, որ այդքան էլ վստահ չի իր ուժերին Հայաստանի ներսում, ինչպե՞ս է բանակցելու Արցախի հարցի շուրջ։ Նմանատիպ իրավիճակ էլ կունենանք Ադրբեջանի հետ բանակցություններում»,– ասաց Փաշինյանը։

Ըստ նրա, եթե ՀՀԿ–ն լիազորել է Կարապետյանին բանակցելու կուսակցության անունից, ապա նա պետք է գար և բաց հայտարարեր իրենց բանակցային դիրքորոշման մասին։

«Ինչ–որ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու ես պետք է Կարեն Կարապետյանի հետ բանակցեմ փակ դռների հետևում։ Մենք փակ դռների հետևում հանդիպումներ ենք ունեցել «Բարգավաճ Հայաստանի» և ՀՅԴ–ի հետ, որովհետև նրանք քաղաքական կոնֆլիկտի կողմ չեն։ Եթե բանակցությունների բաց ձևաչափն ընդունելի չէ, թող Կարապետյանը գա և ասի` ինչու», – ասաց Փաշինյանը։

Այդ կապակցությամբ նա ավելացրեց, որ ՀՀԿ–ի հետ բանակցային գործընթացի թափանցիկությունը կարևոր է։

«Կարևոր է, որ բանակցային գործընացը բաց լինի մեր հասարակության համար, ահա ինչու ենք պահանջում լրագրողների ներկայություն` որ հստակ լինեն նաև մեր դիրքորոշումները։ Մենք բանակցություններ ենք վարել որոշ քաղաքական գործիչների հետ, որովհետև այդ քաղաքական դիմակայության կողմեր ենք»,– ասաց նա։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:18
20 Մարտի 2023
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
15:16
20 Մարտի 2023
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է. ԱԺ նախագահ
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է, hայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
13:24
20 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
13:06
20 Մարտի 2023
Երևանի կոնյակի գործարանի մեկնարկած «Խմե՞լ ես, մի´ վարիր» ծրագիրը՝ «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում (ՖՈՏՈ)
Երևանի կոնյակի գործարանի իրականացրած «Խմե՞լ ես, մի՛ վարիր» կրթական ծրագիրը ներառվել է «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում. ՖՈՏՈ
10:15
20 Մարտի 2023
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
19:42
16 Մարտի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով
15:49
16 Մարտի 2023
Երևանում կհայտնվեն ավտոբուսների երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով
Երևանի փոխքաղաքապետի խոսքով, նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից
15:24
16 Մարտի 2023
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա, տրամադրվում է սուբսիդավորում
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա
13:43
16 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյան
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
11:23
16 Մարտի 2023
ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի. նախարար
Նախարարի խոսքով, ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի