575.63
6.66
485.52
+24
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 39586 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Կարագանդայի ծեծկռտուքի և սպանության գործով հետախուզվող Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է ՌԴ–ում

17:42
09 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Կարագանդայի ռեստորաններից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի և սպանության գործով հետախուզվող Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է Ռուսաստանում։ Այդ մասին, ինչպես հայտնում է kaztag.kz–ը, հայտնել է Ղազախստանի ներքին գործերի ներքին և արտաքին հաղորդակցությունների դեպարտամենտի տնօրեն Ալմաս Սադուբաևը։

«Այսօր Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ քրեական ոստիկանության աշխատողները Ռուսաստանի իրավապահ մարմինների հետ գործակցությամբ ՌԴ Օմսկի շրջանում ձերբակալել են Կարագանդայում հունվարի 1–ի լույս գիշերը տեղի ունեցած խուլիգանական գործողությունների և սպանության կատարման կասկածյալ Ն.Գուրուրյանը»,– չորեքշաբթի ասել է Սադուբաևը։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, ներկայում օրենսդրությանը համապատասխան լուծվում է Ղազախստանում նրա արտաքսման հարցը։

Հիշեցնենք, որ հունվարի 1–ի գիշերը Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում կենցաղային հողի վրա տեղի է ունեցել ծեծկռտուք ռեստորանի այցելուների միջև, ինչի հետևանքով տղամարդ է մահացել, երեք մարդ վիրավորվել է։ Ղազախական ԶԼՄ–ների հաղորդմամբ, փաստի առթիվ իրականացվում է նախաքննություն ՔՕ 99–րդ հոդվածի 1–ի մասին հատկանիշներով (սպանություն)։ Կարագանդայի ոստիկանների կողմից հետախուզում է հայտարարվել Գուրուրյան Նարեկի նկատմամբ։


Կարագանդայի մարզի դատախազության մամուլի ծառայությունում հայտնել են, որ «ՎԿոնտակտե» սոցցանցում հայտնաբերվել է մեկնաբանություն, որը բռնության կոչ է անում որոշակի ազգության ներկայացուցիչների նկատմամբ վերոնշյալ դեպքի կապակցությամբ։ Հունվարի 5–ին փաստի առթիվ սկսվել է նախաքննություն «Սպանություն» հոդվածով։ Tengrinews.kz պորտալի հաղորդմամբ, ձերբակալվել է 7 կասկածյալ (նրանցից հինգը կալանավորվել է), մեկ կասկածյալի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Աղբյուրի տվյալներով, Կարագանդայի մարզի ոստիկանությունում սկսվել է նախաքննություն «Սոցիալական, ազգային, տոհմական, ռասայական, հասարակարգային կամ կրոնական թշնամության հրահրում» հոդվածով։


Իրավիճակը մեկնաբանել է նաև Կարագանդայի մարզի աքիմ Եռլան Կոշանովը, ով վստահեցնում է, որ բոլոր մեղավորները կպատժվեն։ Դուրս գալով ցուցարարների մոտ` աքիմը հավաստիացրել է, որ տվյալ գործով քննությունն անձամբ ստանձնել է Ղազախստանի գլխավոր դատախազը։

Հունվարի 6–ին հաղորդվել է, որ Կարագանդայում ցույց է անցկացվել, հունվարի 7–ին Ղազախստանից 23 մարդ է արտաքսվել, իսկ նույն օրը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` կոչ անելով հասարակությանը չտրվել պոպուլիզմի գայթակղությանը և սադրանքներին Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած սպանությունից հետո։ -0-
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:27
05 Օգոստոսի 2020
Հայաստանը հատուկ չվերթով օգնություն կհասցնի Բեյրութին
Հայաստանը դեղորայքի, բժշկական սարքավորումների, սննդի, և այլ պարագաների տեսքով օգնություն կհասցնի Բեյրութին
19:00
05 Օգոստոսի 2020
7 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Վթարային ջրանջատում է սպասվում Երևանի վարչական շրջաններից մեկում
18:40
05 Օգոստոսի 2020
Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել․ Ավինյան (ՎԻԴԵՈ)
Արտակարգ դրությունը Հայաստանում կրկին կերկագաձգվի. ՎԻԴԵՈ
17:45
05 Օգոստոսի 2020
Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ Լիբանանում գտնվող հայ խաղաղապահները շարունակում են իրականացնել իրենց բնականոն ծառայությունը
16:02
05 Օգոստոսի 2020
Պարզվել է Բեյրութի սարսափելի պայթյունի պատճառը, շուրջ 80 զոհ կա, որից 5-ը՝ հայ. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Պարզվել է Բեյրութի սարսափելի պայթյունի պատճառը, շուրջ 80 զոհ կա, որից 5-ը՝ հայ. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ. ՎԻԴԵՈ
15:21
05 Օգոստոսի 2020
8 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնի մի շարք հասցեներում
8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի մի շարք հասցեներում
14:47
05 Օգոստոսի 2020
Աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը. ԶԼՄ
Լուրեր են շրջանառվում այն մասին, որ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը՝ Հայկ Մհրյանն ու Տիգրան Եսայանը
13:29
05 Օգոստոսի 2020
Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրգործով նախաքննությունն ավարտվել է
Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրգործով նախաքննությունն ավարտվել է
11:21
05 Օգոստոսի 2020
17–ամյա Աննան հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 17–ամյա Աննա Սիմոնյանը հայտնաբերվել է
11:09
05 Օգոստոսի 2020
COVID-19–ից 2 մարդ է մահացել, առողջացել է ևս 478 պացիենտ. ԱՆ–ն մանրամասնում է
COVID-19–ից 2 մարդ է մահացել, առողջացել է ևս 478 պացիենտ. ԱՆ–ն մանրամասնում է
10:50
05 Օգոստոսի 2020
288 նոր դեպք` 1 օրում. կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 39586–ի
288 նոր դեպք` 1 օրում. կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 39586–ի
09:58
05 Օգոստոսի 2020
Երևանում սպասվում է +38 աստիճան. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայից բարձր
Երևանում սպասվում է +38 աստիճան. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայից բարձր