Կադրային և կառուցվածքային փոփոխություններ են սպասվում Հայաստանի կառավարությունում. թերթ

29.01.2016, 11:37
Որոշակի պարզություն կմտնի կառավարության կադրային և կառուցվածքային փոփոխությունների հարցում, հավանաբար, ուրբաթ երեկոյան Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում
Կադրային և կառուցվածքային փոփոխություններ են սպասվում Հայաստանի կառավարությունում. թերթ
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Որոշակի պարզություն կմտնի կառավարության կադրային և կառուցվածքային փոփոխությունների հարցում, հավանաբար, ուրբաթ երեկոյան Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Դաշնակցությունը չի շտապում մեկնաբանություններ տալ այդ հարցով, իսկ ՀՀԿ–ն շարունակում է պնդել, որ վերջնական որոշում դեռ չկա»,– նշվում է գրառման մեջ։

Հաղորդվում է նաև, որ կուսակցությունը կարող է ստանալ աշխատանքի և սոցիալական հարցերի պորտֆելը և ևս մեկ նախարարական պաշտոն։

Հղում անելով սեփական աղբյուրներին` թերթը գրում է, որ կառավարության կառուցվածքային փոփոխությունների շրջանակում կառավարությունում ծրագրվում է Տարածքային կառավարման նախարարությունն ու Արտակարգ իրավիճակների նախարարությունը բաժանել երկու կառույցի և դրանցից մեկը փոխանցել ՀՅԴ իրավասության ներքո։

«Այս պահի տեղեկությամբ, դա Տարածքային կառավարման նախարարությունն է, իսկ նախարարի պաշտոնը կզբաղեցնի Դավիթ Լոքյանը։ Դաշնակցությունը նույնպես կստանա այս երկու բնագավառները»,– գրում են գրառման հեղինակները։

Միաժամանակ, ինչպես գրում է թերթը, նախօրեին հայկական ԶԼՄ–ները լի էին տեղեկություններով այն մասին, որ պաշտոնը կլքի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Հաղորդվում էր, որ այդ պաշտոնի համար դիտարկվում են ՀՅԴ անդամներ Աղվան Վարդանյանի և Լևոն Մկրտչյանի թեկնածությունները, «իսկ Աշոտյանը, աղբյուրի համաձայն, կնշանակվի կամ Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, կամ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար»։ -0-