Ջրի սակագինը Հայաստանում կարող է բարձրանալ
04.08.2017,
14:10
«Veolia Jur» ընկերությունը ծրագրում է դիմել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ջրամատակարարման միասնական օպերատոր «Veolia Jur» (ֆրանսիական «Veolia Generale des Eaux»–ի դուստր) ընկերությունը ծրագրում է դիմել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` ջրի սակագինը բարձրացնելու հարցով։ Այդ մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։
Այսօր Հայաստանում ջրի սակագինը կազմում է 180 դրամ ($0,37) մեկ խորանարդ մետրի դիմաց։ Նշվում է, որ ընկերությունն առաջարկում է բարձրացնել սակագինը մինչև 194.3 դրամ ($0,45)։
Ինչպես հայտնում են հայկական ԶԼՄ–ները, համապտասխան հայտը ստանալուց հետո ՀԾԿՀ–ն կհայտնի իր որոշման մասին 90 օրվա ընթացքում։
2017 թվականի հունվարի 1–ից «Veolia Jur» ընկերությանն է անցել հինգ ` «Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ ջրմուղ», «Լոռի ջրմուղ» և «Նոր Ակունք» ընկերությունների գույքի կառավարումը։ -0-

Загружается новость ...
"Право"