ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր Twitter–ում գրել է, որ հրաժարական է տալիս և ուրիշ աշխատանք է գտել։
«Դեկտեմբերի 31–ին ես լքում եմ ԵԱՀԿ համանախագահի պաշտոնը։ Ինձ համար պատիվ էր ծառայել Պետական դեպարտամենտում ավելի քան 30 տարի»,– գրել է դիվանագետը։
Ուորլիքը հայտնել է, որ պատրաստվում է դառնալ Ռուսաստանի «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ» («Egorov Puginsky Afanasiev & Partners») իրավաբանական խոշոր և հեղինակավոր ֆիրմաներից մեկի գործընկեր։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում