Իրավապահները գործողություններ են իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում․ կան ձերբակալվածներ
12.11.2024,
12:40
Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում այսօր իրավապահները գործողություններ են իրականացրել, կան ձերբակալվածներ

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում, հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Facebook–յան իր էջում։
«Ըստ այդմ կան ձերբակալվածներ», – նշել է նա։
«Նովոստի–Արմենիա»–ն դիմել է իրավապահներին՝ մանրամասները պարզելու համար։