Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին (ՎԻԴԵՈ)
24.07.2020,
20:33
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին . ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացրել է Հայաստանում առաջիկա օրերին սպասվող եղանակը:
Հանրապետության տարածքում հուլիսի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 25-29-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Загружается новость ... "Лево"
Երևան քաղաքում հուլիսի 24-25-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հուլիսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մանրամասները՝ տեսանյութում: -0-