Հայպետհիդրոմետը ներկայացրել է մայիսի առաջին օրերին սպասվող եղանակը

01.05.2020, 12:21
Հայպետհիդրոմետը ներկայացրել է մայիսի առաջին օրերին սպասվող եղանակը

Հայպետհիդրոմետը ներկայացրել է մայիսի առաջին օրերին սպասվող եղանակը

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի տեսությունը:   

Загружается новость ... "Лево"

Մայիսի 1-ի երեկոյան ժամերին, 2-6-ի գիշերը և կեսօրից հետո Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 2-ի ցերեկը կնվազի 2-4աստիճանով, 3-5-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևանում մայիսի 1-ի երեկոյան ժամերին, 2-6-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։

Երևանում այսօր ցերեկային ժամերին սպասվում է +20...+22, իսկ երեկոյան ժամերին՝ +12…+14: -0-