«ԻԼ-76»-ն առաջին թռիչքն է իրականացրել Խոսրովի անտառի հրդեհաշիջման նպատակով

15.08.2017, 10:28
Երեքշաբթի վաղ առավոտյան որոշվել են հրդեհի տարածքում ջրալցման վայրերը:
«ԻԼ-76»-ն առաջին թռիչքն է իրականացրել Խոսրովի անտառի հրդեհաշիջման նպատակով
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի վաղ առավոտյան որոշվել են հրդեհի տարածքում ջրալցման վայրերը, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ռուս փրկարար գործընկերների հետ ուղղաթիռով իրականացրել է հետախուզական թռիչք, որի ընթացքում որոշվեցին ջրալցման վայրերը:

Загружается новость ... "Право"

Ռուսական «ԻԼ-76»-ն առավոտյան ժամը 08:50-ին իրականացրեց առաջին թռիչքը:

Նախնական պլանավորվում է 2 թռիչք և 2 ջրալցում, հայտնում են նախարարությունից։ -0-