Հրապարակվել են ընտրողների տվյալներն ԱԺ ընտրությունների նախաշեմին

01.04.2017, 17:38
Հայաստանի ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը:
Հրապարակվել են ընտրողների տվյալներն ԱԺ ընտրությունների նախաշեմին
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը:

Հայաստանի Ընտրական օրենսգրքին համապատասխան, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը:

Այսպիսով, ապրիլի 1-ի դրությամբ, ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.564.195:

Մարտի 13-ի դրությամբ, ռեգիստրում ներառված էր 2 564 244 ընտրող:

Ոստիկանության հաղորդման համաձայն, ըստ գտնվելու վայրի ընտրողների և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը 28.277 է, որոնցից հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 915, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 197:

Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվը կազմում է 2001:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի մշտական բնակչության թիվը 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 2986,5: -0-