3 հրաժարական միանգամից. վարչապետն առաջարկում է պաշտոնից ազատել ԱԱԾ տնօրենին, ԶՈւ ԳՇ պետին և ոստիկանապետին. ԶԼՄ

08.06.2020, 15:19

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը պաշտոնից ազատել ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին և ոստիկանապետ Արման Սարգսյանին: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում անելով նախագահի լրատվական ծառայությանը։

Загружается новость ... "Лево"

Գնդապետ Մարտիրոսյանը ԱԱԾ տնօրեն էր նշանակվել ընդամենը երեք ու կես ամիս առաջ՝ մարտի 19-ին, իսկ մինչև այդ նախորդ տարվա սեպտեմբերին նշանակվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար, երբ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը սկանդալով թողեց այդ աթոռը։

Ինչ վերաբերում է Գլխավոր շտաբի պետին, ապա Արտակ Դավթյանը սկանդալի կիզակետում է հայտնվել որդու հարսանյաց հանդեսի պատճառով։

Արտակ Դավթյանը Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ է նշանակվել թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի մայիսի 24-ին, մինչ այդ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատարն էր:-0-