Հնգյակից ողջ մնացած աղջիկները լավացման դինամիկա են դրսևորում

16.05.2017, 16:03
Երևանում մայիսի 3-ին ծնված հնգյակից ոնջ մնացած երկու աղջկա վիճակը կայուն է:
Հնգյակից ողջ մնացած աղջիկները լավացման դինամիկա են դրսևորում
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի . /Նովոստի-Արմենիա/. Երևանում մայիսի 3-ին ծնված հնգյակից ոնջ մնացած երկու աղջկա վիճակը կայուն է, PanARMENIAN.Net–ին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Աղջիկների վիճակն արդեն միջին ծանրության է գնահատվում: Նրանք դեպի լավն են գնում», - ասել են նախարարությունից:

Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից տղան մայիսի 14-ին մահացել է։

Մայիսի 6-ին հնգյակից մահացել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող նորածին աղջիկը:

Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը: -0-