Հնգյակից չորրորդ փոքրիկը մահացել է

07.08.2017, 19:12
Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգակից ողջ մնացած երկու աղջիկներից մեկը՝ Աննան, մահացել է:
Հնգյակից չորրորդ փոքրիկը մահացել է
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգակից ողջ մնացած երկու աղջիկներից մեկը՝ Աննան, մահացել է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը։

«Երեխան աղիների վիրահատության է ենթարկվել մահանալուց մի քանի օր առաջ, բայց աղիների անանցելիության պատճառով վիրահատությունից մի քանի օր անց նա մահացել է»,– ասաց նա։
Հնգյակից ողջ մնացած մյուս աղջիկը՝ Ռոզին հուլիսի 10-ին դուրս էր գրվել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնից:

Загружается новость ... "Право"

Մայիսի 3-ին Երևանում հնգյակ է ծնվել: Բայց նրանք խորն անհասության պատճառով (ծնվել են 28-շաբաթականում) ծայրահեղ ծանր վիճակում էին: Բժիշկներին միայն երկուսի կյանքը հաջողվեց փրկել: Մայիսի 6-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող հնգյակից նորածին աղջիկը մահացել էր:

Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացավ հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը: Հնգյակից տղան` Արան, մահացավ մայիսի 14-ին։ -0-