Հինգշաբթի` հունիսի 23–ի առավել ուշագրավ նորությունները

24.06.2016, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հունիսի 23–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Հինգշաբթի` հունիսի 23–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հունիսի 23–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
  • Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնականի բաժին հայտնել են, որ իրենց մոտ են տեղափոխվել «կատատրավմա, շոկային վիճակ» ախտորոշմաբ 50-ամյա Արմեն Մկրտչյանը և «պոլիտրավմա, շոկային վիճակ ախտորոշմամբ» 60-ամյա Մխիթար Գալստյանը։
  • Նախօրեին Երևանի Արաբկիր վարչական շրջանի Այգեձոր 1-ին նրբանցքի 14 տանը կնոջ դի է հայտնաբերվել։ Պարզվել է, որ կնոջ մահը վրա է հասել մեկ տարի առաջ, կամ ավելի շուտ։ 
  • Քրեական գործ է հարուցվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում նորածնի մահվան կապակցությամբ, հինգշաբթի լրագրողներին ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։