Հինգշաբթի` մարտի 31–ի ամենագլխավոր լուրերը

01.04.2016, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի օրվա ամենահետաքրքիր նորությունների սեփական տարբերակը:
Հինգշաբթի` մարտի 31–ի ամենագլխավոր լուրերը
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի օրվա ամենահետաքրքիրր նորությունների սեփական տարբերակը.
  • Մի խումբ հայ երիտասարդներ ստեղծել են Yecup 365 հեռակառավարվող թերմոսը, որի ջերմաստիճանը կարելի է կառավարել հենց սմարթֆոնից:
  • 100 մետրանոց հայկական եռագույնը կտեղակայվի ապրիլի 2-ին Բեռլինում` Սողոմոն Թեհլերյանի120-ամյակին նվիրված ֆլեշմոբի շրջանակում, ով 1921թ.-ին գնդակահարել էր օսմանցի Թալեաթ փաշային։
  • Հայաստանը 2016 թ.–ին զբաղեցնում է երրորդ տեղը ԱՊՀ երկրների վարկանիշային աղյուսակում` ըստ ռուսների շրջանում զբոսաշրջության և հանգստի հանրաճանաչության աճի։
  • Երևան–Մոսկվա ինքնաթիռում դրված ռումբի մասին կեղծ հաղորդումը տեղեկատվական դիվերսիա էր, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
  • Հայաստանի որոշ հնագիտական բացահայտումներ կարող են փոխել Երկիր մոլորակի բնակեցման հնագույն փուլերի մասին ժամանակակից գիտական պատկերացումները։
  •  Մարտի 31–ից Հայաստանում գործունեությունն է սկսում «Հիմնադրամ 100» բարեգործական նոր ընկերությունը, որի նպատակը քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցելն է։ -0-