417.55
4.26
387.73
+10
Եղանակը Երևանում
Հայ

Հինգշաբթի` հուլիսի 25–ի առավել ուշագրավ նորությունները

08:00
26 Հուլիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հուլիսի 25–ի առավել ուշագրավ նորությունները։
  • Արցախում 19–ամյա զինծառայող Վոլոդյա Գալոյանի մահվան գործով ձերբակալվել է դիրքի ավագը։ Այս մասին Facebook–յան իր էջում հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ «Ժամկետային զինծառայող, շարքային Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը) նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է դիրքի ավագը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է», – նշվում է Հարությունյանի գրառման մեջ: 

«Պարզվել է, որ առանց վարքային խանգարումների թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց մոտ զինվորական ծառայության ընթացքում խնդիրներ են առաջանում հարմարվողականության և զինծառայողի համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման առումով, ինչը բացասաբար է անդրադառնում զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման վրա»,- ասվում է փաստաթղթում: 

Նշվում է, որ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինվորական ծառայության պատշաճ կազմակերպումը, բացառելու այնպիսի առողջական վիճակ ունեցող անձանց զինվորական ծառայության ներգրավումը, որոնց մոտ առկա խնդիրը համատեղելի չէ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ:

«Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է, որ թեթև աստիճանի մտավոր հետամնացություն, մտավոր հետամնացության այլ ձևեր ունեցող անձինք ժամանակավորապես ոչ պիտանի են զինվորական ծառայության համար»,- նշվում է փաստաթղթում: 
  • Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։ Այդ մասին նշվում է ՀՀ ԱԳՆ Facebook-յան էջում: «Դեսպանությունը մշտական կապի մեջ է վերոհիշյալ քաղաքացիների, ինչպես նաև՝ փոխադրող ընկերության հետ և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար», - նշվում է տարածած հաղորդագրությունում։ Ավելի վաղ Tert.am-ը հայտնել է, որ չարտերային չվերթեր Շարմ Էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղությամբ չեն կայացել. տասնյակ ուղևորներ չեն կարողացել մեկնել հանգստի կամ վերադառնան այնտեղից: 
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնունդ:

«Նախարարության ներքին աուդիտի բաժնի իրականացրած ստուգումների արդյունքում պարզվել է, որ մանկատան և «Ֆոտոն» ՍՊԸ-ի միջև կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի շրջանակներում հուլիսի 23-ին «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված հայտի հիման վրա մատակարարված սննդամթերքի տեսականին եղել է թերի և անորակ», - հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Այսպես, հայտով պահանջված 10 կգ պղպեղը և 50 կգ կշռով խնձորն ուղղակի բացակայել են, իսկ 40 կգ միսը մատակարարվել է սառնարանային պայմաններ չունեցող տրանսպորտային միջոցով: Մսի արտաքին տեսքի զննությամբ պարզվել է, որ այն ունի գույնի փոփոխություն, առկա են շագանակագույն կտորներ, տհաճ հոտ, մկաններն ու ջլերը մուգ դեղնավուն են եղել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, պայմանագրի համաձայն, եռօրյա ժամկետ է սահմանել մատակարար «Ֆոտոն» ՍՊԸ-ի համար՝ ներկայացված թերությունները վերացնելու ուղղությամբ աշխատանքներ ձեռնարկելու համար: Վերհանված թերությունները ողջամիտ ժամկետում չվերացնելու դեպքում նախարարությունը դիմելու է պայմանագրերով նախատեսված պատժամիջոցներին:
  • ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` հայտնելով բարի լուր։«Վաղը ջերմաստիճանը 3-4 աստիճանով նվազում է։ Մեծ բան չէ, բայց դե սրտահովանք է», – նշել է օդերևութաբանը։ Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, հուլիսի 25-ին, 27-28-ը հանրապետության հյուսիսային առանձին շրջաններում, 26-ին, 29-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ը կնվազի 3-4 աստիճանով։  -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
07 Մայիսի 2024
Ակնհայտ է, որ այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում․ Փաշինյան
Ակնհայտ է, որ գործընթացի առաջնորդը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը
14:44
07 Մայիսի 2024
Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է սահմանազատումը սկսվել Տավուշից
Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ պատասխանեց այն հարցին թե ինչու է սահմանազատումը սկսվել Տավուշից
14:00
07 Մայիսի 2024
Կան բազմաթիվ կուտակված խնդիրներ․ Փաշինյանը՝ Պուտինի հետ վաղը նախատեսված հանդիպման մասին
Փաշինյանն անդրադարձել է մայիսի 8–ին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպմանը
13:30
07 Մայիսի 2024
Սահմանազատման գործընթացը կասեցնելու անխուսափելի հետևանքը կլինի պատերազմը․ Փաշինյան
Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձել է սահմանազատման գործընթացը կասեցնելու առաջարկին
11:35
07 Մայիսի 2024
Կիրանցի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցում․ ՊՆ–ն խնդրում է խուճապի չմատնվել
ՊՆ–ն զգուշացնում է․ Կիրանցի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցում
11:17
07 Մայիսի 2024
14 ժամ ջուր չի լինի Երևանի և երկու մարզի որոշ հասցեներում
14–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի և երկու մարզի որոշ հասցեներում
09:13
07 Մայիսի 2024
Պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՊՆ-ն՝ շրջանառվող տեսանյութի մասին
ԶԼՄ-ներում և սոցցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տեսանյութ է
տարածվում
21:15
06 Մայիսի 2024
Ուշադրություն․ մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով
13:03
06 Մայիսի 2024
Երևանում տարեվերջից կգործի միասնական տոմսային համակարգ
Երևանի կանգառասրահներում հնարավոր կլինի տեսնել՝ ավտոբուսը քանի րոպեից է մոտենալու
11:19
06 Մայիսի 2024
Երևանի մետրոն կաշխատի նոր գրաֆիկով
Երևանի մետրոյի գրաֆիկում փոփոխություններ են նախատեսված
19:37
03 Մայիսի 2024
Երևան–Սևան ճանապարհին՝ «Արծվի թևեր»–ի մոտ, լուսանկարահանող միջոցներ են տեղադրվել
ՃՈ–ն զգուշացնում է․ «Արծվի թևեր»–ի մոտ, լուսանկարահանող միջոցներ են տեղադրվել