ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Նիդեռլանդների Թագավորություն, հայտնում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։
Սարգսյանը Նիդեռլանդներում կմասնակցի հոկտեմբերի 20-ին Մաաստրիխտում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին:
Գագաթնաժողովին հրավիրված են` Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:
ԵԺԿ–ն ներկայացված է ԵՄ–ի բոլոր քաղաքական ինստիտուտներում, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդում։ Հայկական երեք կուսակցությունները` ՀՀԿ–ն , ՕԵԿ–ն ու «Ժառանգությունը» 2012 թ.–ի փետրվարի 10–ին ԵԺԿ–ում դիտորդի կարգավիճակ են ստացել։–0–
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ