ՀՀ նախագահն ընտրվել է ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ
03.11.2016,
20:49
Հայաստանի Հանրապետության Նախագահը հինգշաբթի մասնակցել է ՀՀԿ Կենտրոն տարածքային սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովին։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի մասնակցել է ՀՀԿ Կենտրոն տարածքային սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովին, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։
Ժողովի օրակարգում եղել է սկզբնական կազմակերպության նախագահի հաշվետվությունը, կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրությունը, ինչպես նաև ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը:
Ըստ հաղորդման, ժողովը քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանին ընտրել է համագումարի պատվիրակ:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: -0-