ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունն ուրբաթ կայացած նիստում որոշում ընդունեց աշխատանքային օրերից մեկը տեղափոխելու մասին։
Ինչպես նիստի ժամանակ նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, երկուշաբթի սեպտեմբերի 12-ի փոխարեն, աշխատանքային օր է հայտարարվում շաբաթը` սեպտեմբերի 17-ը:
Վերջին տարիներին կառավարությունը ոչ աշխատանքային օրեր է հայտարարում Մեռելոցի օրերը, որոնք հետևում են հինգ Տաղավար տոներից յուրաքանչյուրին (Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սբ. Հարություն, Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառ), Վերափոխումն Սբ. Աստվածածնի, Խաչվերաց):
Մեռելոցը Հայաստանում առաջին անգամ ոչ աշխատանքային է հայտարարվել կառավարության որոշմամբ 2008թ.-ի հունիսի 16-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկությամբ։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում