ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել. թերթ

04.08.2016, 13:08
Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել. թերթ
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել, հայտնում է hraparak.am-ը։ Տեղեկությունը, սակայն, պաշտոնապես չի ճշտվել։

Թերթի հաղորդմամբ, առայժմ հայտնի չեն նաև հրաժարականի պատճառները:

Կոստանյանին փոխարինելու հավակնողների մի քանի անուն է շրջանառվում։

Գևորգ Կոստանյանը գլխավոր դատախազի պաշտոնում է 2013 թվականից: Նա 2004թ.-ից մինչ օրս Հայաստանի կառավարության լիազոր-ներկայացուցիչն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Կոստանյանը նախկինում աշխատել է զինդատախազ, դատախազի տեղակալ, նախագահի օգնական: Աշխատել է նաև արդարադատության նախարարությունում` որպես նախարարի տեղակալ, խորհրդական: -0-