ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը հանդես են եկել կոչով՝ հաջորդ կիրակին՝ նոյեմբերի 22-ը, հայտարարել արցախյան ազատամարտում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր և աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն:-0-