ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը հացադուլ է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը, ով գտնվում է կալանքի տակ, հացադուլ է հայտարարել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Վահագն Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը:
«Պաշտպանը այլ մանրամասներ չհայտնեց, սակայն լրատվամիջոցները գրում են, որ Վերմիշյանը անժամկետ հացադուլ է հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ԱԱԾ-ի տարածած հայտարարության համաձայն՝ ստացվել էին փաստական տվյալներ այն մասին, որ Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, նախորդ տարի նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:-0-