ՀՀ գլխավոր դատախազը մեկնաբանել է իր հրաժարականի հավանականությունը
15.05.2018,
14:13
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեքշաբթի լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է իր հրաժարականի հավանականությունը:

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /նովոստի Արմենիա/. Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեքշաբթի լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է իր հրաժարականի հավանականությունը:
«Պետական ինստիտուտներում ստեղծվում են անկախ մարմիններ, որոնց համար սահմանվում են իրենց ձևավորման և գործունեության անկախության երաշխիքները: Դրանք անհրաժեշտ են առաջին հերթին նրա համար, որպեսզի այս մարմիններն անկախ լինեն առաջին հերթին գործադիր իշխանություններից: Հիմա մեր երկրում տեղի է ունեցել գործադիր իշխանության փոփոխություն», - ասաց Դավթյանը:
Ըստ նրա, եթե այդ փոփոխությունը նշանակում է անկախ մարմինների ղեկավարների ավտոմատ փոփոխություն, ապա բոլոր առաջատար երկրների սահմանադրություններում ներառված իրավական գաղափարը դառնում է միֆ:
Դավթյանը նշել է, որ ոչ մի դեպքում չի գտնվել, չի գտնվում և չի գտնվելու իշխանություններից քաղաքական քախվածության մեջ:-0-