Հերթական թանկացումը Հայաստանում. այս անգամ` բենզինը

28.11.2017, 10:47
Հայաստանում բենզինը թանկացել է 10 դրամով, գրում է «Ժամանակ» թերթը։
Հերթական թանկացումը Հայաստանում. այս անգամ` բենզինը
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում բենզինը թանկացել է 10 դրամով, գրում է «Ժամանակ» թերթը։

Ճիշտ նույնքան էլ` 2.5 տոկոսով, բենզինը թանկացել է Ռուսաստանում, որտեղ Regular տեսակի բենզինի մեկ լիտրի արժեքը 300 դրամ է (մոտ $0,6)։ Իսկ վառելիքի շուկան Հայաստանում ԵՏՄ–ին միանալուց հետո ամբողջովին կապված է Ռուսաստանի հետ, և ներկրումն իրականացվում է բացառապես այնտեղից։

Աղբյուրը կարծում է, որ կարևոր է ոչ այնքան գումարը, որքան միտումը։ Եվ առաջիկայում Հայաստանի վառելիքի շուկայում կարող են շոշափելի ցնցումներ գրանցվել, ինչը պայմանավորված կլինի Ռուսաստանում ընթացող գործընթացներով։ -0-