ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի են դարձել 20–ամյա զինծառայողի մահվան հանգամանքները։
Ինչպես հաղորդում է Քննչական կոմիտեն, 2019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում, ըստ նախնական տվյալների մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու ՝ «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով, ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը ստացած վնասվածքներից մահացել է:
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով (mեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–