Հայտնի է, թե ում կփոխանցվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մանդատը
23.09.2020,
19:42
Հայտնի է, թե ում կփոխանցվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մանդատը

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի/Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չորեքշաբթի նիստի ժամանակ որոշում է կայացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մանդատը փոխանցել իշխող «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում հաջորդ թեկնածուին՝ Նարեկ Ղահրամանյանին:
Загружается новость ... "Лево"
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը՝ իր քայլը պատճառաբանելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած տարաձայնություններով: -0-