415.29
4.72
387.04
+20
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական դպրոցներում բաց թողած դասերը կլրացվեն մինչև ապրիլի 10–ը

14:49
02 Փետրվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի դպրոցներում բաց թողած դասերը կլրացվեն մինչև ապրիլի 10–ը, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի կրթության և գիտության հանրային կրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը։

«Դուք բոլորդ գիտեք, որ Հայաստանում ՍՇՎ և գրիպի վիրուսհի տարածման պատճառով դպրոցներում ձմեռային արձակուրդները երկու շաբաթով երկարացվել էին։ Երեկվանից դպրոցներում դասերը վերսկսվել են»,– ասաց Հովհաննիսյանը։

Նա ավելացրեց, որ երկրի բոլոր ուսումնական հաստատություններին, ինչպես նաև մարզերի ղեկավարներին հանձնարարվել է դասերի վերսկսումից երկու օր առաջ սկսել ուսումնական շենքերի ջեռուցումը։

Հովհաննիսյանն ավելացրել է, որ Կրթության նախարարության տվյալներով, ջեռուցման համակարգի խնդիրներ են առաջացել Արմավիրի մարզի միայն 10 դպրոցներում, ինչի հետևանքով ուսումնական հաստատություններում պարապմունքները կսկսվեն հաջորդ շաբաթից։

«Մենք խնդիր չունենք բաց թողած դասերը լրացնելու հետ, քանի որ նմանատիպ իրավիճակներ արդեն եղել են, երբ պարապմունքները հետաձգվել են սառնամանիքի հետևանքով։ Դասերը կլրացվեն գարնանային արձակուրդների, ինչպես նաև շաբաթ օրվա դասերի հաշվին»,– ավելացրեց նա։

Նա ընդգծեց նաև, որ Հայաստանի դպրոցներում արձակուրդներից հետո առաջին օրը բացակայում է դպրոցականների մոտ 20 տոկոսը, ովքեր կամ դեռ լիովին չեն կազդուրվել, կամ չեն բուժվել։

«Այս երեք օրերին աշակերտների բացակայությունը դպրոցներում չեն նշի։ Հաջորդ շաբաթվանից պարապմունքները դպրոցներում կընթանան սովորական ռեժիմով»,– նշեց Հովհաննիսյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:28
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ
10:32
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:53
07 Հունիսի 2023
ՃՈ երկու տեսուչ մեկ տասնյակից ավելի վարորդներից պահանջել ու ստացել են կաշառք
ՃՈ տեսուչները որպես կաշառք պահանջել են 5000–10 000 դրամ
14:44
07 Հունիսի 2023
ԵՄ առաքելությունը նախատեսում է դիտորական կետեր բացել Հայաստանի երեք քաղաքներում
Առաջիկայում ԵՄ դիտորդական կետեր կբացվեն Հայաստանի երեք քաղաքներում
13:57
07 Հունիսի 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները  հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
12:39
07 Հունիսի 2023
Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ ունեցել ենք կրակոցներ. ՎԻԴԵՈ
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ