+22
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը ոգեկոչում է Գյումրու ողբերգության զոհերի հիշատակը

11:17
12 Հունվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հունվարի 12-ին լրանում է Գյումրու սարսափելի ողբերգության առաջին տարելիցը: 2015 թվականի այս օրը սպանվել էր յոթ մարդուց բաղկացած մի ամբողջ ընտանիք` ներառյալ վեց ամսական երեխայի, ով սրախողխող էր արվել սվին դանակով և մեկ շաբաթ անց մահացել էր Երևանի բուժկենտրոններից մեկում:

 Այդ դաժան հանցագործության մեջ մեղադրվում է Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա ձերբակալվել է հունվարի 13-ին ռուս սահմանապահների կողմից հայ-թուրքական սահմանը հատելու փորձի պահին և հարցաքննության ժամանակ խոստովանել է մեղքը:

 Առաջին պատժաժամկետը Պերմյակովն արդեն ստացել է: 2015 թվականի օգոստոսի 12–ին արդեն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում Հինգերորդ ռուսական կայազորային զինվորական դատարանի որոշմամբ։ Պերմյակովը մեղավոր է ճանաչվել ծառայությամբ նրան վստահված զենքի առկայությամբ դասալքության, հրազենի հափշտակման և անօրինական կրման համար։

«Սպանություն» հոդվածով գործն առանձնացվել է առանձին վարույթում և փոխանցվել հայկական կողմին։ Իսկ սպանության գործով հայկական դատարանի նիստը սկսվել է դեկտեմբերի 18-ին, սակայն Պերմյակովի հասարակական դատապաշտպանի խնդրանքով հետաձգվել է մեկ ամսով` գործի նյութերին ծանոթանալու համար:

Ի՞նչ է պարզել քննությունը

 Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննչական գլխավոր վարչության տվյալների համաձայն, ստացված ապացույցները ցույց են տալիս, որ 2015 թվականի հունվարի 12–ին մեղադրյալի կատարած սպանությունն ուղեկցվում է ավազակային հարձակմամբ։

Բացի այդ, արձանագրվել է գույքի հափշտակություն անօրինական ներխուժման և զենքի կիրառմամբ ավազակային հարձակման միջոցով, ինչից հետո կատարվել է պետական սահմանն անօրինական հատելու փորձ։

 Վալերի Պերմյակովը 2014 թվականի մայիսի 21–ին զորակոչվել է ՌԴ Զինված ուժեր և ծառայության անցել Զաբայկալիեի երկրամասի Պեսչանկա գյուղի մոտակայքում գտնվող զորամասում։ Հետագայում կլիմայական բարենպաստ պայմանները և բարձր աշխատավարձը հաշվի առնելով` նա ցանկություն է հայտնել շարունակել ծառայությունը Հայաատանում տեղակայված 102–րդ ռազմակայանում։ 2014 թվականի նոյեմբերի 28–ին Պերմյակովը տեղափոխվել է Գյումրու ռազմակայան։

Պերմյակովի դատավարությունը. երկար ընդմիջում ամենասկզբից>>

Քննությունը պարզել է, որ Պերմյակովը 2015 թվականի հունվարի 12–ին պարեկային ծառայություն էր տանում իրեն կցված АКС-74 ինքնաձիգով, 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտներով և № 689 սվին դանակով։ Ժամը 02։00–ի սահմաններում նա ինքնակամ լքել է ծառայողական դիրքը և թափառել Գյումրու փոցոցներով հագուստ և փող գտնելու նպատակով։


Գործի նյութերի համաձայն, ժամը 06։00–ի սահմաններում նա սվին դանակի օգնությամբ դռնից հետ քաշելով և դուռը ներսից բացելու միջոցով ներխուժել է տուն և իրեն կցված АКС-74 ինքնաձիգից արձակած 287 կրակոցներով սպանել նույն տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսիա Պողոսյանին և մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին։

«Այնուհետև առանձնահատուկ դաժանությամբ ինքնաձիգին ամրացված սվին դանակով մոր ձեռքերում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին հինգ հարված է հասցրել կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին։ Ստացված վնասվածքներից երեխան յոթ օր անց մահացել է հիվանդանոցում»,– նշել են ՔԿ–ում։

Հայ փաստաբանները կասկածում են Պերմյակովին սատանիզմի մեջ>>

Նույն օրը, մոտ կեսգիշերին նա փորձել է հատել Հայաստանի պետական սահմանը, սակայն նրան ձերբակալել են հայ սահմանապահները։

Բողոքի ակցիաներ

Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո Երևանում և Գյումրիում բողոքի ալիք է բարձրացել։ Ցուցարարները պահանջում էին հանձնել Պերմյակովին հայկական իրավապահ մարմիններին։ Գյումրիում առաջին անգամ երկար տարիների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ, ինչի հետևանքով տուժել է մի քանի իրավապահ։

Հայկական իշխանությունները խոստացել են, որ կանեն ամեն ինչ գործը տեղական արդարադատության ձեռքը հանձնելու համար։ Բանակցություններ են սկսվել երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև այդ գործի հետ կապված իրավական խնդիրները լուծելու համար։ Հունիսի 26–ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար, հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հանդիպման արդյունքում հայտարարվել է, որ Գյումրու սպանության գործի քննությամբ և դատաքննությամբ կզբաղվեն հայկական համապատասխան կառույցները։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:34
29 Մարտի 2023
«Վերահաստատում ենք հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը». ՌԴ ԱԳ փոխնախարար
ՌԴ ԱԳՆ–ից հայտնել են, որ վերահաստատում են հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը
13:50
29 Մարտի 2023
Fly Arystan–ն կգործարկի Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
Կգործարկվեն Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
12:20
29 Մարտի 2023
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
12:07
29 Մարտի 2023
Վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել. ՖՈՏՈ
11:21
29 Մարտի 2023
Հայաստանին ցիկլոն է մոտենում. ջերմաստիճանը կնվազի ավելի քան 20 աստիճանով
Քամի, ձյուն և ջերմաստիճանի կտրուկ նվազում. Հայաստանին ցիկլոն է մոտենում
10:57
29 Մարտի 2023
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
17:37
28 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:26
28 Մարտի 2023
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն