414.49
4.78
386.98
+26
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը 7 ոսկե մեդալով 2–րդ տեղն է զբաղեցրել Դելֆյան խաղերում

17:26
26 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ներկայացուցիչները 16 մեդալ են նվաճել ԱՊՀ անդամ պետությունների Դելֆյան 12–րդ երիտասարդական խաղերում, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։

Դելֆյան 12–րդ խաղերն անցկացվել են ապրիլի 18–23–ը Եկատերինբուրգում։ Խաղերին մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի և այլ երկրների ներկայացուցիչները:

«Մեր սաների կատարողական արվեստը ցնցեց մրցույթի ժյուրիին: Հայաստանը այս խաղերին գրանցեց իր լավագույն արդյունքը` 7 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալներ», - հայտարարեց Պողոսյանը` ավելացնելով, որ թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը` Ռուսաստանից հետո:

Նրա խոսքով, Դելֆյան խաղերը մշակույթի ոլորտում յուրօրինակ Օլիմպիական խաղեր են, որոնց մացնակցում են մինչև 25 տարեկան երեխաներ և պատանիներ:

Հայաստանը մասնակցում է երիտասարդական Դելֆյան խաղերին 2002 թ.-ից: 2017 թ.-ին Եկատերինբուրգում Հայաստանը ներկայացնում էին 29 մասնակից 11 անվանակարգերում:

Հայաստանի ներկայացուցիչները արժանացել են բարձրագույն մրցանակների «Դաշնամուր», «Ազգային գործիք», «Ժողովրդական երգեցողություն», «Գեղանկար», «Ակադեմիական երգեցողություն» անվանակարգերում: Մեդալներ նվաճած հայ մասնակիցները արժանացել են ՀՀ մշակույթի նախարարության դիպլոմների: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
11:59
01 Հունիսի 2023
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
11:33
01 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ
10:00
01 Հունիսի 2023
Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի առթիվ 115 մլն դրամ է տրամադրել Երևանի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող նպաստառու ընտանիքներին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բարերար Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մայրաքաղաքում հաշվառված ծնողազուրկ երեխա ունեցող բոլոր ընտանիքներին միանվագ տրամադրել է 250 հազարական դրամ ֆինանսական աջակցություն. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
22:58
31 Մայիսի 2023
Հունիսի 1-ին 1-15 տարեկան երեխաների համար Կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար
Հրապարակվել է Կենդանաբանական այգում հունիսի 1-ին կազմակերպվող տոնական միջոցառումների ցանկը
22:39
31 Մայիսի 2023
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք (ՎԻԴԵՈ)
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՎԻԴԵՈ
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի