Հայաստանը տոնում է Սահմանադրության օրը

05.07.2020, 11:57
Հայաստանը տոնում է Սահմանադրության օրը

Հայաստանը տոնում է Սահմանադրության օրը

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն այսօր` հուլիսի 5–ին, նշում է Սահմանադրության օրն ու Պետական խորհրդանիշերի օրը:

Загружается новость ... "Лево"

1995 թ.–ի հուլիսի 5-ին այն ժամանակ երկրում իշխող կուսակցության` Հայոց համազգային շարժման պատրաստած Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի և հավանության արժանացավ: Այն անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր։

Երկրի «Մայր օրենքը» երկու անգամ բարեփոխվել է` 2005 և 2015 թթ.–ին։ 12 տարի առաջ կայացած հանրաքվեի արդյունքում կատարվեցին փոփոխություններ, որոնք, մասնավորապես, նախատեսում են, որ հանրապետության նախագահի լիազորությունների մի մասը փոխանցվում է այլ պետական մարմիններին։ Փոփոխությունների արդյունքում ավելացավ ՀՀ ԱԺ–ի դերակատարությունը։

Սահմանադրությունն արմատապես փոխվեց 2015 թ.–ին։ Հանրաքվեն տեղի ունեցավ դեկտեմբերի 6–ին։

Մասնավորապես, սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է գործող կիսանախագահական համակարգից անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։ Ըստ նոր Սահմանադրության, ՀՀ նախագահը, որի լիազորությունները զգալիորեն սահմանափակվեցին, ընտրվում է 7 տարի ժամկետով խորհրդարանի կողմից։ Միևնույն մարդը կարող է նախագահ ընտրվել միայն մեկ անգամ։

 2017 թ.–ի մարտի 1–ին ԱԺ նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում նախատեսված լրացումները, ըստ որոնց` հուլիսի 5-ն այսուհետև ոչ միայն Սահամանադրության օրն է, այլև պետական խորհրդանիշերի։

Օրենսդրական փոփոխություններ

Հայաստանի իշխանությունները մի քանի ամիս առաջ նախաձեռնեցին 2020թ.–ի ապրիլին (նախատեսվում էր ապրիլի 5-ին ) անցկացնել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, սակայն այն հետաձգվեց անորոշ ժամկետով կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Загружается новость ... "Право"

Հունիսի 22-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց ՍԴ-ն ցրելու նախագիծը: Փոփոխություններով առաջարկվում է Սահմանադրության 213–րդ հոդվածի նոր խմբագրություն, որով մասնավորապես առաջարկվում է 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարել ավարտված:

Մնացած դատավորները շարունակում են աշխատել մինչև այդ ժամկետի լրանալը։ ՍԴ նոր նախագահը պետք է ընտրվի 6 տարի ժամկետով։

Քանի որ ընդունված նախագիծն ամիջականորեն վերաբերում է Սահմանադրական դատարանին, պատգամավորները դեմ քվեարկեցին, որպեսզի այդ փաստաթուղթը ներկայացվի ՍԴ ուսումնասիրությանը։                      

Հունիսի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ Աժ կանոնակարգ օրենքի փոփոխությունները, այդ թվում «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը:

Ընդ որում, համաձայն ԱԺ կանոնակարգում ստորագրված փոփոխությունների, այլևս նախագահի ստորագրությունը չի պահանջվելու սահմանադրական փոփոխությունների ընդունման ժամանակ:

Загружается новость ... "Лево"

Հունիսի 30-ին Ազգային ժողովը երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «ՍԴ մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը։ Կատարված լրացումների համաձայն, կփոխվի համապատասխան մարմինների կողմից ՍԴ դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման կարգը։ Այսպես, սկզբից թեկնածուներ կառաջարկի կառավարությունը, հետո` նախագահը, հետո` Դատավորների խորհուրդը։-0-