ԱԺ–ն ընդունեց «ՍԴ մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը

30.06.2020, 17:18
ԱԺ–ն  ընդունեց «ՍԴ մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը
ԱԺ–ն  ընդունեց «ՍԴ մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ազգային ժողովը երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «ՍԴ մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը։

Կողմ քվեարկեց 80 պատգամավոր, դեմ` 1–ը, ձեռնպահներ չկային։

Կատարված լրացումների համաձայն, կփոխվի համապատասխան մարմինների կողմից ՍԴ դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման կարգը։ Այսպես, սկզբից թեկնածուներ կառաջարկի կառավարությունը, հետո` նախագահը, հետո` Դատավորների խորհուրդը։

Օրենքում կատարված լրացումների համաձայն, ամրագրվում է ՍԴ անդամներին և դատավորներին թոշակ նշանակելու մեխանիզմը, ում լիազորությունները դադարեցվել են վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների հետևանքով։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց ՍԴ-ն ցրելու նախագիծը: Փոփոխություններով առաջարկվում է Սահմանադրության 213–րդ հոդվածի նոր խմբագրություն, որով մասնավորապես առաջարկվում է 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարել ավարտված: 

Քանի որ ընդունված նախագիծն ամիջականորեն վերաբերում է Սահմանադրական դատարանին, պատգամավորները դեմ քվեարկեցին, որպեսզի այդ փաստաթուղթը ներկայացվի ՍԴ ուսումնասիրությանը։

ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Հայաստանի իշխանությունները մի քանի ամիս առաջ նախաձեռնեցին 2020թ.–ի ապրիլին անցկացնել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, սակայն այն հետաձգվեց անորոշ ժամկետով կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Փոփոխությունների նախագծով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների լիազորությունները, բացառությամբ նրանց, ովքեր ընտրվել են 2015թ.–ից հետո (Վահե Գրիգորյան և Արմեն Դիլանյան)։ Հիմա, ըստ օրենքի, ՍԴ նախագահն ու անդամները պահպանում են իրենց պաշտոնները մինչև 65 տարեկան։

Միաժամանակ 2018թ.–ի գարնանն ուժի մեջ մտած 7–րդ կետի համաձայն, ՍԴ դատավորները կպահպանեն իրենց պաշտոնը միայն 12 տարի և ընդամենը մեկ ժամկետով։–0–