Հայաստանը պատրաստվում է Ծաղկազարդի. օդերևութաբանները 27 աստիճան տաքություն են խոստանում
12.04.2019,
10:29
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Այսպես, օդի ջերմաստիճանը երկրում ապրիլի 13–14–ը կբարձրանա 1-2 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները սպասվում են Սյունիքի մարզում ապրիլի 14–ին, երբ Հայաստանում կնշվի Ծաղկազարդը, ինչպես նաև ապրիլի 15–ին` այդ օրերին օդն այնտեղ կտաքանա մինչև 22-27 աստիճան։
Երևանում առաջիկա հինգ օրերին սնդիկի սյունը կտատանվի 18-22 աստիճան տաքության սահմաններում։
Միաժամանակ ապրիլի 12–ին և 15–ին հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպներ, որոնք կտևեն երկրի գրեթե բոլոր մարզերում և Երևանում նաև ապրիլի 16–ին։
Իսկ ապրիլի 13-14–ին և 16–ի լույս գիշերը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։ -0-