ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի դատարանը ևս մեկ ամսով երկարաձգել է «Аnalitik.am» տեղեկատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանքի ժամկետը, հաղորդում է pastinfo-ն` հղում անելով Հովհաննիսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանին:
Փաստաբանը նշել է նաև, որ բողոքարկելու է դատարանի որոշումը: Նախաքննչական մարմինն Անի Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել, սակայն դատարանն այն բավարարել է մասնակիորեն` երկարացնելով նախնական կանալքը մեկ ամսով: Հովհաննիսյանը կալանավորված է արդեն վեց ամիս:
Հիշեցնենք, որ, քննության տվյալներով, analitik.am կայքում պարբերաբար կեղծ ու վարկաբեկող տեղեկատվություն է հրապարակվել ԱԺ պատգամավորի և նրա ընտանիքի անդամների մասին։ Գործի նյութերի համաձայն, կայքի տնօրենը և նրա օգնականը պատգամավորից ամսական 300 հազար դրամ են պահանջել` հակառակ դեպքում սպառնալով շարունակել վարկաբեկող հոդվածների հրապարակումը։
«Аnalitik.am» տեղեկատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հովհաննիսյանին և նրա աշխատակից Վարդիթեր Գիշյանին մեղադրանք է ներկայացվել Հայաստանի Քրեական օրենսգրքի 182–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետով (դրամաշորթություն, կատարված մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ)։ Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում