Հայաստանում կցրտի

24.12.2017, 11:00
Օդի ջերմաստիճանը հանրապետությունում դեկտեմբերի 26-27-ին կնվազի 2-3 աստիճանով:
Հայաստանում կցրտի
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի․/Նովոստի Արմենիա/․ Օդի ջերմաստիճանը հանրապետությունում դեկտեմբերի 26-27-ին կնվազի 2-3 աստիճանով, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։

Առավել ցածր ջերմաստիճան է սպասվում 27-ի ու 28-ի գիշերները Շիրակում ու Գեղարքունիքում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի ու Վայոց Ձորի լեռներում։ Այս մարզերում ջերմաստիճանը կնվազի 3-8 աստիճանով։

Загружается новость ... "Право"

Երևանում արաջիկա հինգ օրերում օդի ջերմաստիճանը ցերեկվա ժամերին կկազմի 5-8 աստիճան, իսկ գիշերները կլինի 2 աստիճան ցրտից մինչև 4 աստիճան տաքություն։

Երևանում դեկտեմբերի 25-ին ցերեկը ու 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ, դեկտեմբերի 24-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20-25 մետր վայրկյան: -0-