Հայաստանում կտրուկ կտաքանա. պասվում է մինչև 18 աստիճան տաքություն

16.01.2018, 15:22
Հունվարի 18-20-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Հայաստանում կտրուկ կտաքանա. պասվում է մինչև 18 աստիճան տաքություն
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Հունվարի 18-20-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում ու Արցախում` 11-13 աստիճանով, հայտում է Հայհիդրոմետկենտրոնը:

Ամենատաք եղանակն այդ օրերին կանխատեսվում է Սյունիքում, որտեղ ցերեկվա ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 15-18 աստիճան, իսկ Տավուշում ու Արցախում ջերմաստիջանը կբարձրանա 13-16 աստիճանով:

Երևանում երեքշաբթի ու չորեքշաբթի օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի 4-6 աստիճան, իսկ հանգստյան օրերին կբարձրանա մինչև 10-12 աստիճան տաքություն:

Միևնույն ժամանակ, հունվարի 16-ին ցերեկը, ինչպես նաև 17-19-ին մարզերի մեծ մասում սպասվում են թույլ տեղումներ, հունվարի 20-21-ին կլինի չոր եղանակ:

Քամին կլինի հարավ–արևմտյան, 3-8 մետր վայրկյան արագությամբ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մետր վայրկյան:-0-