Հայաստանում մինչև 15 աստիճան ցուրտ է սպասվում

17.02.2019, 18:37
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Հայաստանում մինչև 15 աստիճան ցուրտ է սպասվում
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

Այսպես, փետրվարի 18-ին և 20-22-ին սպասվում է պարզ եղանակ, իսկ փետրվարի 19-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ:

Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-12-ի գիշերային ժամերին կնվազի 3-5 աստիճանով:

Ամենից ցուրտ կլինի չորեքշաբթիից ուրբաթ գիշերային ժամերին Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում` այնտեղ սնդիկի սյունը ցույց կտա 10-15 աստիճան ցուրտ:

Երևանում առաջիկա հինգ օրերին ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 6-10 աստիճան տաքություն, իսկ գիշերները ջերմաստիճանը կնվազի մինչև 4-6 աստիճան ցուրտ: -0-