Հայաստանում մանկահասակ երեխայի մոտ ՄԻԱՎ է հայտնաբերվել. ախտորոշումը հաստատվել է

30.10.2019, 19:05
Այս կապակցությամբ առողջապահության նախարարությունը ձեռնարկել է մի շարք քայլեր:
Հայաստանում մանկահասակ երեխայի մոտ ՄԻԱՎ է հայտնաբերվել. ախտորոշումը հաստատվել է
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի լրատվամիջոցներից մեկը հրապարակում է կատարել, որի համաձայն, Հայաստանում երեխայի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ։

Այս կապակցությամբ առողջապահության նախարարությունը ձեռնարկել է մի շարք քայլեր:
Ինչպես նշվում է նախարարության Facebook–ի էջում, որոշում է կայացվել ախտորոշման հաստատման նպատակով իրականացնել արյան կրկնակի հետազոտություններ` մի քանի մեթոդներով: «Ցավոք, ախտորոշումը հաստատվել է` երեխայի մոտ կրկնակի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ»,– ասվում է գրառման մեջ։



Նշվում է, որ այս պահին երեխայի մոտ դիտվում է դրական շարժընթաց: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի հանրապետական կանխարգելման կենտրոնի մասնագետները սկսել են հակառետրովիրուսային բուժում, ինչի շնորհիվ ներկայում բավարար արդյունքներ են արձանագրվում:

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կազմակերպվել է կոնսիլիում` առաջատար մասնագետների ներգրավմամբ, այդ թվում արտերկրից ժամանած, հիվանդության վարման և դեղորայքային բուժմանն աջակցելու նպատակով»,– նշվում է գրառման մեջ։ -0-