410.04
4.03
388.59
+22
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում արգելվել են ինքնակամ հրավառությունները

17:40
21 Մարտի 2018
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Ամենիա/. Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի մի շարք հարակից օրենքների լրացումներ, որոնցով նախատեսվում է հրավառությունների սահմանափակումը։

Ինչպես նշեց Երևանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը, օրենքով կարգավորվում է հրավառության կազակերպման և գործարկման հարցը, ինչի համար երկրում սահմանվում է հրավառությունների գործարկման թույլտվություն ստանալու անհրաժեշտությունը։

«Այսօր երկրի բազմաթիվ բնակիչներ դժգոհում են ինքնահաճ հրավառություններից, որոնք տարբեր առիթներով գործարկվում են Հայաստանում, այդ թվում, գիշերային ժամերին, իսկ դա խախտում է քաղաքացիների անդորրն ու տեխնիկական անվտանգության նորմերը»,– ասաց Արեյանը։

Ըստ նրա, նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար որոշում է ընդունվել կանոնակարգել հրավառությունների օգտագործման հարցը և հատուկ թույլտվություններ տրամադրել դրանց համար, որոնք հնարավոր կլինի ստանալ տեղական ինքնակառավարման մարմիններում` վճարելով համապատասխան տուրք։

Նա նշեց, որ հրավառություն գործարկելու թույլտվություն ստանալու համար կպահանջվի ստանալ 50 հազար դրամից ($104) մինչև 300 հազար դրամի ($623) տուրք։ Թույլտվությունը թույլ կտա տարվա ընթացքում անսահմանափակ թվով հրավառություն գործարկել` բացառությամբ գիշերային ժամերի (ժամը 23:00–ից մինչև 7:00)։

Միաժամանակ, եթե հրավառությունը գորխարկվի առանց համապատասխան թույլտվության կամ պահանջների խախտմամբ, ապա դրա կազմակերպչին սկզբում 1 մլն դրամի (մոտ $2 հազ), իսկ տարվա ընթացքում կրկնակի խախտման դեպքում` 2 մլն դրամի ($4158) տուգանք է սպառնում։

Загружается новость ... "Право"

Օրենքով նաև կարգավորվում է, որ հրավառությունների կազմակերպման վայրերն ու տեխնիկական պահանջները կսահմանվեն համայնքների ավագանիների խորհրդի կողմից, սակայն, միաժամանակ, սահմանափակումներ կգործեն։

Մասնավորապես, հրավառությունները հնարավոր չի լինի գործարկել բնակելի, բազմաբնակարան շենքերի, սոցիալական օբյեկտների, ջրատարների, տրանսպորտային հանգույցների, մետրոպոլիտենի, մշակութային հուշարձանների և թանգարանների հարևանությամբ։
Կնշվի նաև այն հեռավորությունը, որի վրա պետք է գործարկվեն հրավառությունները (35-50 метров), հակառակ դեպքում անհրաժեշտ կլինի ներկայացնել հարակից տարածքի բնակիչների թույլտվությունը։

Օրենքի վերջնական տարբերակում նաև նախատեսվում է, որ այսուհետ ֆիզիկական անձանց արգելվում է հրավառություն և դրանց համար նախատեսված պայթուցիկ նյութեր վաճառել։ Օրենքի այս դրույթի խախտման դեպքում նախատեսվում են վարչական տուգանքներ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ
23:42
27 Սեպտեմբերի 2023
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
21:11
27 Սեպտեմբերի 2023
«Ռոսիա» ավիաընկերությունը լրացուցիչ չվերթեր է գործարկում Սանկտ Պետերբուրգից Երևան
Ավիաընկերության չվացուցակում ավելացվել է լրացուցիչ չվերթ դեպի Երևան
19:45
27 Սեպտեմբերի 2023
ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար
ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց տեղաշարժի անարգել ապահովման հրամայականը
14:37
27 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանցիները ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին
Ռուբեն Վարդանյանը կինը հայտնել է, որ Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից
12:55
27 Սեպտեմբերի 2023
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի    
14:08
26 Սեպտեմբերի 2023
Կոռնիձորում բուժօգնության կետեր են գործում, առաջին 2 օրում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի
Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաներ
13:11
26 Սեպտեմբերի 2023
ԼՂ–ից երեկ տեղափոխված կինը Երևանում բալիկ է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում. ՖՈՏՈ
12:27
26 Սեպտեմբերի 2023
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են
11:30
26 Սեպտեմբերի 2023
Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը` Հարավային Կովկասից ՌԴ–ին դուրս մղելու համար. ՌԴ ՆԳ նախարարը` Փաշինյանին
ՌԴ ՆԳ նախարարը Փաշինյանն սաել է, որ Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը` Հարավային Կովկասից ՌԴ–ին դուրս մղելու համար
10:54
26 Սեպտեմբերի 2023
Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը (ՖՈՏՈ)
Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը. ՖՈՏՈ