Հայաստանում անչափահաս կալանավորն ինքնավնասում է կատարել
26.03.2019,
18:55
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են քրեակատարողական հիմնարկ։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին «Աբովյան» ՔԿՀ–ի կալանավորն ինքնավնասման փորձ է կատարել, հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանության մամուլի ծառայությունը։
Մարտի 25-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ներկայացուցիչների հետ համատեղ այցելել են նշված ՔԿՀ։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Մարդու իրավունքների պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմի անկախ փորձագետ հոգեբանն առանձնազրույց է ունեցել ինքնավնասում կատարած անչափահասի և նրա խցակիցների հետ։
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ուսումնասիրել են անչափահասի պահման պայմանները, նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին:
Առանձնազրույցների արդյունքներով քննարկում է տեղի ունեցել ՔԿՀ վարչակազմի հետ։
Անչափահասի իրավունքների ապահովման հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում: