Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արգելել է իր աշխատակիցներին ճամփորդել որևէ հայկական ավիաընկերությամբ
13.08.2020,
17:10
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արգելել է իր աշխատակիցներին օգտվել որևէ հայկական ավիաընկերությունից և նույնը հորդորում է անել ԱՄՆ քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արգելել է իր աշխատակիցներին օգտվել որևէ հայկական ավիաընկերությունից և նույնը հորդորում է անել ԱՄՆ քաղաքացիներին։ Այս մասին ասվում է դեսպանության կայքում։
Սահմանափակումը մինչև 2022 թվականն արգելում է բոլոր հայկական ավիափոխադրողներին թռչել ԵՄ երկրներ:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ԱՄՆ դեսպանության աշխատակազմին արգելվում է օգտվել հայկական ավիափոխադրողներից պաշտոնական ուղևորություններ կատարելու համար: Սա ներառում է ստորև բերված սուբյեկտները, բայց չի սահմանափակվում դրանցով ՝ Aircompany Armenia, Armenia Airways, Հայկական ուղղաթիռներ, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia և Skyball։-0-
Загружается новость ... "Лево"
«2020 թվականի հունիսին Եվրամիությունը (ԵՄ) բոլոր հայ ավիափոխադրողներին ավելացրեց ԵՄ օդային անվտանգության «սև» ցուցակի մեջ` կապված Հայաստանում հավաստագրված ավիափոխադրողների անվտանգության վերահսկողության վերաբերյալ մտահոգությունների հետ»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ:Սահմանափակումը մինչև 2022 թվականն արգելում է բոլոր հայկական ավիափոխադրողներին թռչել ԵՄ երկրներ: