Հայաստանի որոշ ավտոճանապարհներին առկա մերկասառույցը դժվարացնում է երթևեկությունը
26.12.2017,
10:46
Երեքշաբթի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,– ասվում է հաղորդագրությունում։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 12 տեղանոց մարդատար ավտոմեքենաների համար, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի տեղեկատվությանը։
Հաղորդվում է, որ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 385 բեռնատար:
Դեկտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: -0-