431.08
4.38
402.99
+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարարներին

17:08
22 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր համապատասխան նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել չորս նոր նախարարներին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, ներկայացվել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարները։

Ներկայացնելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանին՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ նա հմուտ կառավարիչ է և լավատեղյակ է ոլորտին: Վարչապետը միաժամանակ նշել է, որ ակնկալում է նոր հայեցակարգ, որը տարածաշրջանային ակտիվ համագործակցություն կապահովի էներգետիկ շուկայում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Լևոն Յոլյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նա իր մասնագիտական կարողություններով ու փորձով կշարունակի օգտակար լինել:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին, նշելով, որ նա աշխատանքային հարուստ փորձ է կուտակել գյուղատնտեսության բնագավառում կառավարման մշակույթ ունեցող ձեռնարկությունում և լավ պատկերացնում է ոլորտը:

Կառավարության ղեկավարը կարևորել է գյուղատնտեսության զարգացման համալիր ծրագրի մշակումը, որը կներառի զարգացման հեռանկարներ ունեցող բոլոր ուղղությունները: «Պետք է ուսումնասիրել, թե որոնք են մեր թիրախային կետերը, որ ոլորտները մենք կարող ենք զարգացնել, որոնք են մեր նեղ տեղերը, որ խանգարում են, որպեսզի բիզնեսն այդտեղ զարգանա: Պետք է լինել մաքսիմալ բաց և հասանելի թե՛ գյուղացու, թե՛ ոլորտի գործարարի համար», - ասել է վարչապետը՝ միաժամանակ ընդգծելով, որ ի դեմս գյուղատնտեսության նախարարության՝ գյուղացին և գործարարը պետք է տեսնեն իրենց օգնականին, իրենց շահերի պաշտպանին, գյուղատնտեսության ոլորտի օմբուդսմենին:

Կարապետյանը միաժամանակ շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Սերգո Կարապետյանի գյուղատնտեսության ոլորտում ունեցած ներդրման համար` համոզմունք հայտնելով, որ նա իր փորձով և մասնագիտական կարողություններով կշարունակի նպաստ բերել ոլորտի զարգացմանը:

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացվել նաև նորանշանակ նախարար Վարդան Արամյանը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գագիկ Խաչատրյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նա իր փորձով այսուհետ ևս օգտակար կլինի համակարգին:

Վարչապետը շնորհավորել է Վարդան Արամյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ կարևոր համարելով նոր մոտեցումների որդեգրումը մակրոտնտեսական ցուցանիշների ապահովման գործում: Նա նաև ակնկալել է ֆինանսների նախարարությունից առաջարկություններ։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ նա աշխատանքային մեծ փորձ ունի և կարող է այն հաջողությամբ կիրառել ոլորտում:

«Անդրադառնալով գերատեսչության հիմնական գործառույթներին՝ վարչապետն ասել է, որ նախարարության առջև նոր ծրագրեր և խնդիրներ են դրվելու, և հույս է հայտնել, որ դրանք արդյունավետ կիրականացվեն:

Կառավարության ղեկավարը կարևորել է նաև վերահսկողությունն իրականացվող ծրագրերի նկատմամբ և նշել, որ ակնկալում է առավելագույնս թափանցիկ աշխատանք»,– նշվում է հաղորդագրությունում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:28
20 Նոյեմբերի 2023
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի կենտրոնի որոշ փողոցների երթևեկը
Քաղաքապետարանը զգուշացնում է․ ժամանակավորապես կդադարեցվի Երևանի կենտրոնի որոշ փողոցների երթևեկը
15:20
20 Նոյեմբերի 2023
Արդեն ձմեռ է․ Հայաստանի որոշ շրջաններում ձյան առատ տեղումներ են (ՎԻԴԵՈ)
Ձմեռը եկավ․ Հայաստանի որոշ շրջաններում այս պահին ձյան առատ տեղումներ են․ ՎԻԴԵՈ
14:54
20 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն պատրաստ է ավելի ամրապնդել ներկայությունը Հայաստանում. ստորագրվեց ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր
Եվրամիությունը պատրաստ է առաջ շարժվել և էլ ավելի ամրապնդել ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում
12:56
20 Նոյեմբերի 2023
Երևանի բոլոր վարչական շրջաններում առանձնացվել են տարածքներ շների զբոսանքի համար
Որտե՞ղ կարող եք զբոսնել շների հետ․ Երևանում հատուկ տարածքներ են առանձնացվել
12:00
20 Նոյեմբերի 2023
30 նոր ավտոբուսներն Չինաստանից ուղևորվել են Հայաստան
Նախատեսվում է փոխարինել գործող երթուղիների հին ավտոբուսները
10:19
20 Նոյեմբերի 2023
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ սպասվում է ձյուն, բուք
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ օդի ջերմաստիճանը կնվազի 6–8 աստիճանով
16:06
18 Նոյեմբերի 2023
Զինծառայող է վիրավորվել Ադրբեջանի կրակի հետևանքով
Զինծառայող է վիրավորվել Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով
17:56
17 Նոյեմբերի 2023
Համայնքային ժողովներ՝ համայնքային կյանքն առողջացնելու լուծումներ գտնելու նպատակով
Ավելի քան մեկ տարվա նախապատրաստական աշխատանքից հետո Գյումրիում կայացել է «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» նախաձեռնած Համայնքային առաջին ժողովը: Միջոցառմանը հրավիրվել էին հանրային կյանքի տարբեր ոլորտները ներկայացնող ավելի քան 80 մասնակից
17:37
17 Նոյեմբերի 2023
Ամերիաբանկը ճանաչվել է թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում 2023թ.
Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «Գերազանցության մրցանակին»՝ որպես 2023թ. ընթացքում թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում
16:04
17 Նոյեմբերի 2023
Արդշինբանկը բացել է «Վարդանանց» մասնաճյուղը Փոքր ու միջին բիզնեսների սպասարկման նպատակով (ՖՈՏՈ)
Նոյեմբերի 17-ին Արդշինբանկը պաշտոնապես բացեց իր նոր «Վարդանանց» մասնաճյուղը, որը Բանկի փոքր և միջին բիզնես հանդիսացող հաճախորդների սպասարկման մասնագիտացված տարածքային ստորաբաժանում է․ ՖՈՏՈ
15:43
17 Նոյեմբերի 2023
Փոփոխություններ կիրականացվեն ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում
Ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ կիրականացվեն
14:17
17 Նոյեմբերի 2023
Հայաստանում ընտանեկան բռնության դեմ կպայքարեն էլեկտրոնային ձեռնակապերի միջոցով
Հայաստանում ընտանեկան բռնության դեմ կպայքարեն էլեկտրոնային ձեռնակապերի միջոցով